Նախաբան
- Հայաստանի ժողովրդավարությունը գտնվում է տարածաշրջանային բռնատիրական ռեժիմների սպառնալիքի տակ: Արցախում իրականացված էթնիկական զտումից հետո, և 1915 թվականի ցեղասպանության շարունակական տրամաբանությամբ, Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի օգնությամբ նպատակ ունի ոչնչացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:
- Ադրբեջանական և թուրքական պետությունները հայկական սփյուռքը համարում են խոչընդոտ իրենց նկրտումների ճանապարհին, օգտագործելով ռասիստական միջոցներ՝ նրա ձայնը լռեցնելու և ազդեցությունը չեզոքացնելու համար:
Հետևաբար, Միսակ Մանուշյան Շարժումը՝ որպես Դիմադրության հերոսի ոգուն հավատարիմ կազմակերպություն, իր առջև է դնում հետևյալ նպատակները
Նպատակները
- Մասնակցել Հայաստանի անվտանգության և պաշտպանության գործին՝ երկրի ղեկավարների հետ համաձայնեցված ձևաչափով:
- Աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու երկրում օրենքի գերակայությանը :
- Տարածել Միսակ Մանուշյանի և իր աջակիցների դիմադրության ոգին՝ նրանց կերպարները Ֆրանսիայի հասարակական տիրույթում հանրայնացնելու միջոցով, հիշեցնելով նրանց դերը խավարամտության, ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարում, ինչպես նաև ժողովուրդների ազատագրման հարցում :
- Ֆրանսիայում տեղեկատվական գործունեություն ծավալել Հայաստանում տիրող իրավիճակի մասին և պայքարել թուրք-ադրեբեջանական ապատեղեկատվության դեմ:
- Ամրապնդել Հայաստանի ազդեցությունն ու տեղեկատվական ներկայությունը Ֆրանսիայում և Եվրոպայում:
Նպատակների իրագործումը կիրականացվի
- Շարժման ուժերով՝ համագործակցելով իր արժեքները կիսող կազմակերպությունների հետ
- Օբյեկտիվ և վավերացված տեղեկատվություն տարածելով՝ ի հակադրություն ադրբեջանա-թուրքական կեղծ քարոզչության
- Ֆրանսիայում և Եվրոպայում Միսակ Մանուշյանի կերպարը տարածելու միջոցով Շարժումն այն շրջանառության մեջ կդնի հասարակական տիրույթում՝ առաջարկելով տեղական ինքնակառավարման մարմիննեին կառուցել հուշարձաններ, անվանակոչել փողոցներ, կամ որևէ հասարակական հաստատություն (դպրոց, քոլեջ, մարզադաշտ, կամ մեդիադարան) Դիմադրության Շարժման հերոսի հիշատակին: Հերոս՝ ում աճյունը կտեղափոխվի Պանթեոն 2024 թվականի փետրվարի 21-ին:
- Այս գործունեությունը կիրականացվի Մանուշյանի հիշատակը հավերժացնելուն միտված տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, լինեն դրանք հայկական կամ ոչ:
Միսակ Մանուշյան Շարժման արժեքներն ու սկզբունքները
Շարժման արժեքները Միսակ Մանուշյանի և իր խմբի արժեքներն են՝ Ազատություն, Հավասարություն եվ Եղբայրություն
Շարժումը համարում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու Սփյուռքի ներկայացուցիչները կազմում են մեկ ժողովուրդ և մեկ ամբողջություն:
Շարժումը համարում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց երկրի ինքնիշխան տերերն են և իրենք պետք է տնօրինեն պետության կառավարումը : Շարժումն անվերապահորեն հարգում է այդ իրավունքը:
Ֆինանսական միջոցներ - "Մանուշյան հիմնադրամ"
Իր ծրագրերը իրականացնելու համար Մանուշյան Շարժումը ստեղծում է “Մանուշյան” հիմնադրամը՝ որը կծառայի վերոհիշյալ նպատակների իրականացմանը:
Հետևաբար, Դիմադրության շարժման հերոսի ոգով տոգորված Միսակ Մանուշյան Շարժումն իր առջև է դնում հետևյալ նպատակները.
Ես միանում եմ Շարժմանը՝ ստորագրելով կանոնադրությունը
Անդամակցությունն անվճար է: Ստորագրյալը պարտավորվում է հարգել կանոնադրությունը :