Շնորհակալ ենք Միսակ Մանուշյան Շարժմանը Ձեր անդամակցության համար և և Ձեզ ողջունում ենք մեր շարքերում:
Դուք ընդամենը մի քանի օրվա ընթացքում գրանցված 700 անդամներից մեկն եք:
Հայաստանն ավելի քան երբևէ մեր աջակցության կարիքն ունի : Ահա թե ինչու մենք ձեզանից յուրաքանչյուրին հրավիրում ենք շարժմանը թափ հաղորդել, խնդրելով ձեր մտերիմներին միանալ մեզ՝ ստորագրելով կանոնադրությունը։
Հայաստանին վտանգ է սպառնում Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ :
Բաքվի իշխանություններն ամենօրյա ռեժիմով սպառնում են ներխուժմամբ ։
Ի հակադրություն այս սպառնալիքների՝ Շարժումը նպատակ ունի օգնել Հայաստանին պաշտպանել իր տարածքը՝ երկրի իշխանությունների հետ համաձայնեցված բոլոր հնարավոր և օրինական միջոցներով։
Նաև, ի հավելումն վերոհիշյալի, իր գործունեությունը Ֆրանսիայի բոլոր շրջաններում տարածելու համար, Շարժումը կնպաստի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Միսակ Մանուշյանի կերպարը և նրա դիմադրության ոգին հանրային տարածքում տարածելու համար :
Ի սկզբանե շարժումը մեկնարկել է տաս հոգուց բաղկացած մի խմբի կողմից: Խումբ, որի անդամները տասնամյակներ շարունակ զբաղվել են հայության խնդիրներով:
Կանոնադրության մշակման հաջորդ օրն իսկ սկզբնական շրջանակն ընդլայնվեց՝ հասնելով 100-ի: Այն շարունակում է ընդլայնվել ամեն օր՝ այսօր հասնելով ավելի քան 700 ստորագրության։
Այսօր Միսակ Մանուշյան շարժումը կազմված է անձանցից, ովքեր ստորագրել են նրա Կանոնադրությունը, ովքեր ցանկանում են պաշտպանել Հայաստանի գոյությունը և տարածել Դիմադրության հերոսի արժեքները։
2013-2014 թվականներին հիմնադիր անդամները՝ պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենի աջակցությամբ դիմել էին նախագահ Ֆրանսուա Հոլանդին՝ Միսակ Մանուշյանին և իր խմբին Պանթեոնում վերահուղարկավորելու խնդրանքով: Դա առաջին հասարակական նախաձեռնությունն էր պանթեոնացման օգտին։
Ուստի բնական և իրավաչափ էր, որ անձինք՝ ովքեր պայքարել էին Մանուշյանի հիշողությունն ու կերպարը պահպանելու համար, ովքեր ոգեշնչված էին նրանով իրենց բոլոր նախաձեռնություննեում, ցանկացել են նրա անունով ոգեկոչել Հայաստանի պաշտպանության գործը:
Հայաստանում գործող կազմակերպությունները (բացառությամբ քաղաքական կազմակերպությունների) ունեն բարեգործական, մշակութային, կրթական, կազմակերպչական, տնտեսական և բժշկական ուղղվածություն:
Այս օրերին, երբ բացարձակ առաջնահերթությունը Հայաստանի և նրա բնակչության գոյության պահպանումն է՝ Միսակ Մանուշյան շարժումն իր առաջ նպատակ է դրել Հայաստանի և նրա տարածքային ամբողջականության պաշտպանությունը :
Այդպիսով՝ Շարժումն իր գործունեությունը բնորոշում է որպես Սփյուռքի անվերապահ աջակցություն Մայր հայրենիքին:
Ընդունելով Կանոնադրությունը՝ ստորագրողը հայտարարում է իր հավատարմությունը Շարժման արժեքներին և նպատակներին ինչպես նաև համաձայնում է ստանալ գործողությունների առաջարկներ: Նա ազատ է իր ընտրության մեջ և ինքն է որոշում մասնակցել, կամ ոչ:
Կանոնադրության ստորագրումը որևէ պարտավորություն չի ենթադրում: